ՎՎարդուհի Հարությունյան

Սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել է փոփոխություն

Սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել է փոփոխություն

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը կարող են նաև օգտվել մարզաառողջարանային, սպորտային համալիրների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

 

Սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող մարզաառողջարանային հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FwyzGt: 

 

Հիշեցնենք, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝ հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը:
 

Շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որոնցով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս, կպահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը:

 
Վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում