ՎՎարդան Հովսեփյան

Կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը

Կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա են եղել 19-ը։ Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նիստի ընթացքում ՇՊՀ կանոնադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով համալսարանի ՀԽ-ի աշխատակարգում և ռեկտորի ընտրության կանոնակարգում փոփոխություններ են կատարվել։ Քննարկվել է նաև ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հարցը։ Որոշվել է հայտարարել մրցույթ և այն անցկացնել 2022 թ. փետրվարի 19-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում