ԳԳոհար Սարգսյան

Բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու

Բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսին (Հակոբ Հակոբյան) ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց նրա թեկնածության հարցը։

«Ես կցանկանայի, որ մեր մեդիադաշտը մշակութային շատ հաղորդումներ ունենա։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ պետությունը մշակութային երևույթ է։ Կազմակերպվում են հաղորդումներ, որոնք հնաոճ են, հնաբույր են, նույն գաղափարներն ունեն։ Հեռուստատեսությունը նաև հայրենիքի, հայրենասիրության կոմպոնենտները պետք է մատուցի հասարակությանը։ Կուզենայի, որ մեր մեդիադաշտին հուշվեր, որ հայրենասիրությունը զգացմունքային, կրքերի հետ կապված մարդկային բնազդ չէ, դա շատ խոր գիտակցություն է։ Հայրենասեր կարող է լինել միայն գրագետ, լուսավորված մարդը»,- ասաց Հակոբ Մովսեսը։ 

Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ դրական եզրակացություն տվեց ՀՌՀ-ում Հակոբյանի թեկնածության առաջադրմանը։ Հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստում։ 

Նշենք, որ ՀՌՀ-ում երեք թափուր տեղ կա։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում