ԼԼիլիթ Գասպարյան

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Ալավերդի համայնքի արտակարգ իրավիճակների նախարարության մասնաճյուղի փրկարարները մաքրել են Սանահինի միաթռիչք կամրջի կամարները և պատերը խոտածածկույթից և հեռացրել ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին։ Այդ մասին ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում: 

 
May be an image of 3 մարդ, people standing, դրսում և տեքստը
 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ը երախտագիտություն է հայտնում ԱԻ նախարարությանը` ցուցաբերած աջակցության համար։

 

Սանահինի կամուրջը միացնում է Դեբեդի երկու ափերը, այն կառուցվել է 1195-ին: Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին»,- նշված է գրառման մեջ:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում