ԱԱրևիկ Աբելյան

Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են 30 հանրային սննդի կազմակերպություն

Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են 30 հանրային սննդի կազմակերպություն

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 25-ին և 26-ին, կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները իրականացրել են հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

Խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում