ԱԱլիս Մելիքսեթյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա. 17 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա. 17 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Դեկտեմբերի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ծիլքար, Ռյա Թազա, Ալագյազ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Մարտունի-Գետափ, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Մեծ Մասրիկ-Տրետուկ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում