Միացյալ Թագավորության արքայազն Հարրին և Մեգան Մարքլը արածել են ընտանեկան լուսանկար՝ առաջին անգամ աշխարհին ցույց տալով իրենց դստերը՝ Լիլիին։
Լիլիբեթ Դիանան ծնվել է 2021թ. հունիսի 4-ին: Դքսի ընտանիքը մինչ օրս փոքրիկին անձամբ չի ծանոթացել թագավորական ընտանիքի հարազատների հետ, ինչպես նաև համացանցում չէր ցուցադրել նրա լուսանկարները:
Instagram-ում հրապարակած սուրբծննդյան բացիկի վրա պատկերված են արքայազն Հարրին, Մեգան Մարքլը և նրանց երկու երեխաները՝ երկու տարեկան Արչին և վեց ամսական Լիլին:










