ԳԳոհար Սարգսյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել․ Փաշինյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել․ Փաշինյան

Հնարավո՞ր է հայկական կողմը հրաժարվի հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Լրագրողներից մեկի հարցն էր՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հայաստանի բոլոր իշխանություններն առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։ Մեր կառավարությունն այդտեղ կրկնել է նախադասությունը, որը ձևակերպված է 90-ականների սկզբից, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Այսինքն՝ առանց նախապայմանների նշանակում է՝ մենք չենք ասում՝ կճանաչե՞ք ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորվեն, չե՞ք ճանաչի, հարաբերությունները չեն կարգավորվի»,-ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Փաշինյանը նշեց, որ այն հստակ ձևակերպված է կառավարության ծրագրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում