Մեր ակնկալիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է․ Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք կարգավորելու ակնկալիք կա։

«Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևավորելու օրակարգը։ Օրինակ՝ Թուրքիայի հետ  հարաբերություններում, եթե պարզվի, որ այս հնարավոր ստեղծվող, բացվող կոմունիկացիաներն ավելի մեծ և ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է։ Օրինակ՝ սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը և այդպես շարունակ։ Հիմա խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում և ողջունում ենք այդ մոտեցումը։ Հույս ունեմ, որ փոխադարձ թռիչքները կսկվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է։

Բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, զգայունություններ, այդ հարցի վերաբերյալ ՀՀ-ում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Այս պահին այդպիսի հանդիպում նշանակված չէ, և ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ կնշանակվի։ Ինձ թվում է՝ բանագնացներին աջակցող թիմեր կլինեն։ Մեր արտաքին գործերի նախարարությունը կձևավորի աջակցող խումբ, որը մեր բանագնացին աջակցություն կցուցաբերի։ Դա կարևոր, ծավալուն աշխատանք է»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում