Անօրինական միգրացիայի դեմ պայքարը շարունակվում է

ՆՆարե Ոսկանյան

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության ՔՈ գլխավոր վաչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրին հերթական ստուգայցը։

Այս անգամ նրանք այցելեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու:

Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում