ՄՄարի Կոստանյան

Շիրակի մարզի Անի համայնքում նորակառույց սպանդանոց է բացվել

Շիրակի մարզի Անի համայնքում նորակառույց սպանդանոց է բացվել
Շիրակի մարզի Անի համայնքում այսօր տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։
 
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
«Կարծում եմ, որ այս տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս, բոլոր նախադրյալները կան, որ այս հաջողված փորձը կիրառվի նաև այլ տարածաշրջաններում։ Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես հետևողական աշխատանքը, ինչու չէ, նաև նվիրումը կարողացել են տալ արդյունք։ Պետք է ընդգծեմ, որ դեպի քաղաքակիրթ աշխարհ ևս մեկ քայլ կատարեցինք, գործընթացն արդեն ավելի անվտանգ կլինի»,- բացման արարողության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
 
May be an image of 6 մարդ, people standing և ներսումը
 
Կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150 մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով՝ Իտալիայից:
 
May be an image of ներսում
 
Մարզպետին ներկայացվել են սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը, հեռանկարային անելիքները։
 
May be an image of 6 մարդ, people standing և ներսումը
 
Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար: Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության (30 խոշոր և 300 մանր եղջերավոր):
 
May be an image of 4 մարդ և people standing-ը
 
Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուցման աշխատանքները։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում