ՆՆարեկ Սահակյան

Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Աղվանիի հատվածում տեղադրված տաքացման կետ և հետևել փրկարարների աշխատանքին

Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Աղվանիի հատվածում տեղադրված տաքացման կետ և հետևել փրկարարների աշխատանքին
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ղեկավարի հետ այսօր այցելել է Կապան-Տաթև ճանապարհի Աղվանիի հատվածում տեղադրված տաքացման կետ ու հետևել փրկարարների աշխատանքին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ 
 
Շուրջօրյա հերթապահությամբ ԱԻՆ-ի մարզային աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում ճանապարհին խցանված կամ ոչ սարքին վիճակում հայտնված մեքենաներին, դուրս բերում դրանք, իսկ ուղևորները տեղափոխվում են տաքացման կետ ու ստանում համապատասխան օգնություն, տաք հեղուկ՝ մինչ ճամփան շարունակելը։
 
Այսօր ևս փրկարարները մեքենաներ են տեղափոխել ու խափանված ավտոմեքենա նորոգել։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում