ՎՎարդան Հովսեփյան

Կապանի թատրոնը համալրվել է գերհզոր լուսային և ձայնային տեխնիկայով, տպագրական սարքով

Կապանի թատրոնը համալրվել է գերհզոր լուսային և ձայնային տեխնիկայով, տպագրական սարքով
Սահմանամերձ Կապանի դրամատիկական թատրոնի՝ գերհզոր լուսային և ձայնային տեխնիկայով, բազմաֆունկցիոնալ տպագրական սարքով համալրումը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի, խմբի ղեկավար՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հերթական կարևոր և նշանակալի նախաձեռնությունն է մարզի համար։
 
Այդ մասին ասված է Կապանի դրամատիկական թատրոնի Ֆեյսբուքի էջում:

«Թատրոնը համալրվել է նոր, գերհզոր լուսային և ձայնային տեխնիկայով, բազմաֆունկցիոնալ տպագրական սարքով։ Շնորհակալ ենք այս հաճելի, միևնույն ժամանակ պարտավորեցնող քայլի համար։ Սա թատրոնի կատարած աշխատանքը գնահատելու և մեր ծավալած գործունեությունն արժևորելու մասին է։

Սա ևս մեկ շարժիչ ուժ է՝ մշտապես ստեղծագործելու, արարելու և քաղաքը մշակույթին մոտ պահելու համար։ Յուրաքանչյուրս իր տեղում, իր աշխատանքով պարտավոր ենք հզորացնել ու ոտքի կանգնեցնել մեր մի կտոր Հայրենիքը, որ բոլորիս կարիքն ունի»,- ասված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում