ՆՆարե Ոսկանյան

Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին և պալատի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը և նախաձեռնությունները: Կարևորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաև հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում