ԱԱրևիկ Աբելյան

Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները

Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Քննարկվել են սոցիալական գործընկերությանը վերաբերող կարգավորումների մասով նախատեսվող փոփոխությունները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործընկերները:

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական գործընկերների դերը աշխատանքային իրավունքների իրացման և դրանց պաշտպանության հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում