ԱԱրևիկ Աբելյան

Ավտովթար Չարենցավան-Հրազդան ճանապարհին

Ավտովթար Չարենցավան-Հրազդան ճանապարհին

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 07:09-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Մ․, ծնված 1974 թ․) բախվել է ճանապարհին կայանած VAZ-2121 մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ս․Ս․, ծնված 1995 թ․):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև Honda մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ողևորներ Հ․Ա․-ին (ծնված 1951 թ․), Գ․Ն․-ին (ծնված 1962 թ․) և Ա․Ա․-ին (ծնված 1979 թ․)․ տուժածները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում