ՄՄարի Կոստանյան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան ներկայացուցիչին, մշակոյթի կցորդին և տեղեկատուական բաժնի տնօրէնին: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան:
 

Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Իրանի և Լիբանանի յարաբերութեանց և յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան և Իրանի պետութեան միջ-կրօնական ու մշակութային երկխօսութեան բաժանմունքի միջև շարունակուող երկխօսութեան:

 
Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Թեհրանի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան մօտէն կը հետևի երկխօսութեան գործընթացքին և հաւանաբար յառաջիկայ Մայիսին տեղի ունենայ յաջորդ հանդիպումը՝ Թեհրանի կամ Անթիլիասի մէջ:
 

Հիւրերը յիշատակի նուէր մը յանձնեցին Նորին Սրբութեան և ապա այցելեցին «Կիլիկիա» թանգարան և մօտէն ծանօթացան թանգարանին մէջ ցուցադրուող պատմական իրերուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում