Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ինքնորոշման իրավունքը. Արամ Ա

Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ինքնորոշման իրավունքը. Արամ Ա

Բիքֆայայի նստավայրում՝ Կիլիկիո կաթողիկոսը պատասխանել է արցախյան վերջին էսկալացիայի վերաբերյալ «Օրակարգ»-ի հարցին: Արամ Վեհափառը ցավով է ընդգծել հայկական կողմի 4 զոհերի փաստը, միջազգային հանրությունից պահանջել համարժեք արձագանք: Հայ, քուրդ, թուրք, ասորի, հույն, եզդի, զազա ու վրացի՝ հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպմանը՝ Վեհափառը հիշեցրել է Արցախի քաղաքական պատմությունը: 

«Հայտնագործություն չեմ անում, ոչ էլ քաղաքական հաստատում, բայց Արցախը իրավական ու պատմական առումով Հայաստանի մասն է: Արցախի իրավատերը մենք ենք՝ հայությունը, և միջազգային հանրությունը լավ է գիտակցում այս իրողությունը: Անթիլիասը կամ Երևանը չէ, որ պահանջում են ինքնորոշում, այլ հենց Արցախի ժողովուրդը, որն ունի բանակ, դրոշ, ապրում է իր հողի վրա ու պաշտպանում այն: Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ինքնորոշման իրավունքը»-ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում