ԱԱրսեն Մկրտչյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2164 նոր դեպք, գրանցվել է 68 մահ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2164 նոր դեպք, գրանցվել է 68 մահ

Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ դեկտեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2164 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3767 մարդ, մահացել է 68 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 918641 դեպք, որից 873178-ը ապաքինվել են:  Մահացածների ընդհանուր թիվը 13289:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43437 հետազոտություն, այդ թվում՝ 25020-ը հակամարմինների արագ թեստով, 18417-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 4.98% է, վերջին 14 օրվանը՝ 6.43%, վերջին 7 օրվանը՝ 5.94%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 428 334 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12351 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5327 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում է 1009 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում