ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել:

 

Նախօրեին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։

 

Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

 

շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրական և նորմատիվաիրավական հենքի զարգացում.

 

էկոլոգիական հսկողության կազմակերպման և իրականացման ոլորտի օրենսդրության կիրառման գծով մասնագետների պատրաստում և բնապահպանական իրազեկում.

 

կենսաբազմազանության պահպանություն, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում և անտառվերականգնման և անտառկառավարման համակարգի կատարելագործում։

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝

 

ձևավորել շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման կատարելագործված նորմատիվամեթոդական բազա.

 

մասնագետների որակավորման բարձրացում.
 
նորմատիվաիրավական հենքի կատարելագործման ուղղությամբ առաջարկների մշակում.

 

Ննրմատիվաիրավական հենքի կատարելագործում.

 

միջգերատեսչական համագործակցության ամրապնդում և մասնագետների որակավորման բարձրացում.

 

կողմ երկրների՝ ԲՀՊՏ կառավարման և նախագծման ոլորտի օրենսդրության կատարելագործում.

 

կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնում և պահպանություն.

 

Հայաստանում առաջավորասիական ընձառյուծի վերականգնում և պահպանություն (Panthera pardus (Linnaeus, 1758), P. p. Ciscaucasica ենթատեսակ).

 

բեզոարյան այծի մայրական կազմի ձևավորում բազմացման «Հյուսիսային Օսեթիա» պետական փորձարարական որսորդական տնտեսությունում, դրանց բազմացում և վերականգնում.

 

հազվագյուտ և անհետազող կենդանական տեսակների վերականգնում և պահպանություն.

 

Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակում.

 

կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացում (Կողմերի համաձայնությամբ).

 

Հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող միգրացվող թռչունների պոպուլյացիայի կայունացում.

 

վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների հսկողության համակարգի կատարելագործում, ինչպես նաև առգրավված և բռնագրավված նմուշների վերաբերյալ որոշումների կայացման համակարգի բարելավում։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում