ԼԼարա Մանուկյան

Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի են ունեցել հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն

Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի են ունեցել հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն
Էներգետիկի օրվա կապակցությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի են ունեցել հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն, որին ներկա էր նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-«ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը:
 
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի շնորհավորական ելույթներից հետո ՀԱԷԿ-ի շուրջ 200 աշխատակիցներ պարգևատրվել են հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ ՀԱԷԿ-ի բնականոն ու անխափան գործունեության ապահովման աշխատանքներում ունեցած վաստակի, ինչպես նաև թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի եզրափակիչ փուլի աշխատանքները ներառող ՊՆՎ-2021-ի ընթացքում բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ իրականացրած բարեխիղճ, օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում