ՆՆարե Ոսկանյան

Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ՝ Կոտայքի մարզում

Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ՝ Կոտայքի մարզում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել երեխաներին։ Վերոնշյալ գործընթացը Կոտայքի մարզում (Հրազդան) իրականացնելու նպատակով նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է 8 մլն 130 հազար դրամ։

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 145 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումն, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

Կոտայքի մարզում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Երեխաների աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում