ԱԱլիս Մելիքսեթյան

Անվճար դեղորայք ինսուլինակախյալ շուրջ 763 երեխայի համար

Անվճար դեղորայք ինսուլինակախյալ շուրջ 763 երեխայի համար

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս տիպ 1 դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը՝ տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։

 

Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի պացիենտի կյանքի որակը, և ամենակարևորը` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում պացիենտը կունենա միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում