Բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից 618 հազար դոլար յուրացնելու գործը դատարանում է

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը, միասնական դիտավորությամբ, իր կառավարչական լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, սակայն իր օգտին օգտագործելով, կեղծ դրամարկղի ելքի օրդերներ պատրաստելու և օգտագործելու եղանակով մաս-մաս ելքագրել և հափշտակել է 2017-2020թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիների կողմից բանկի մասնաճյուղում ներդրված ավանդների՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 618 000 ԱՄՆ դոլար գումար՝ բանկին զրկելով իր պարտավորությունների կատարումից և պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ կետով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանք է դրվել կառավարչի գույքի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում