ՎՎարդուհի Հարությունյան

Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ

Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համակարգելով աշխատանքի և զբաղվածության ոլորտն ու կարևորելով քաղաքացիների՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը՝ տեղեկացնում է, որ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ։

Վերջիններիս կարող եք ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական www.escs.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։

 
Հարթակում ներկայացված են մանրամասներ՝ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։
 

«Շահագրգիռ բոլոր քաղաքացիներին առաջարկում ենք հետևել կայքի տվյալ ենթաբաժնում արվող պարբերական թարմացումներին և դիմումները ներկայացնել հայտարարություններում նշված ընթացակարգի և ժամանակացույցի համաձայն»,- հայտնում են նախարարությունից:

 

Հայտարարությունների էջի հղումը՝ այստեղ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում