ՄՄարի Կոստանյան

Արարատի մարզպետը զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել Արցախի նախագահի կողմից տրված պարգևները

Արարատի մարզպետը զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել Արցախի նախագահի կողմից տրված պարգևները

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի տարածքային ստորաբաժանումում Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ ներկա է գտնվել Արարատի մարզից պարտադիր ժամկետային ծառայության մեկնողների ճանապարհման արարողությանը:

 

Ծառայության մեկնող տղաներին մաղթելով բարի ծառայություն՝ մարզպետն ասել է. «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրենից է կախված հայրենիքի պաշտպանությունը: Հայ զինվոր լինելը բարձր կոչում է, վստահ եղեք՝ ձեր թիկունքն ամուր է: Թող խաղաղություն լինի մեր երկրում, ծառայեք անփորձանք, առողջ վերադարձեք ձեր օջախներ»:

 

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն են մաղթել նաև Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հովսեփյանն ու քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը:

 

Արարողության ժամանակ մարզպետը զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել Արցախի նախագահի կողմից տրված պարգևները։ Մարզից մի շարք զինծառայողներ էլ պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում