Միացյալ Թագավորության Եղիսաբեթ 2-րդ թագուհին վերջին օրերին ստիպված է եղել երկրորդ անգամ չեղարկել Ծննդյան տոների իր ծրագրերը երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով, փոխանցում է Euronews-ը:
Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Նորին Մեծությունը Սուրբ Ծնունդը կանցկացնի Վինձորի դղյակում՝ հրաժարվելով թագավորական Սանդրինգեմ կալվածք ուղևորվելուց: Նախորդ շաբաթ Եղիսաբեթ 2-րդը չեղարկլ էր նաև թագավորական ընտանիքի անդամների հետ ավանդական նախածննդյան ճաշը, որը պետք է կայանար դեկտեմբերի 21-ին:
Երկար տարիների ավանդույթի համաձայն՝ Եղիսաբեթ 2-րդը Սուրբ Ծնունդը դիմավորում է հարազատների շրջապատում անգլիական Նորֆոլկ կոմսությունում գտնվող ամառանոցում և Սուրբ Ծնունդին այցելում տեղի եկեղեցի: 95-ամյա թագուհին նախորդ տարի ևս ստիպված է եղել փոխել սովորությունը COVID-19-ի պատճառով և արքայազն Ֆիլիպի հետ մեկուսանալ Վինձորի ամրոցում: Սուրբ Ծնունդը նրանք դիմավորել են միասին, իսկ միապետի ամուսինը մահացել է այս տարվա ապրիլին՝ 99 տարեկանում։










