Մինչև տարեվերջ 15 մլն դոլար կուղղվի առողջապահական, տնտեսական ոլորտի ստարտափերներին

ԼԼիլիթ Հարությունյան

Երեխաների հետ անգլերեն շփվող Ռոբոտ Մոքսիին հիշեցի՞ք: Մոքսին հայկական տեխնոարտադրանքներից մեկն է, որոնք «Օրիոն» ընկերության աջակցությամբ 2021-ին 32 միլիոն դոլարի ներդրում են ստացել: Վենչուրային ընկերությունների, այսպես կոչված՝ հրեշտակ ներդրողների ու դրամահավաքների գումարները տեխնոոլորտ ուղղող նյույորքյան թիմին նաև երևանյան գրասենյակն է միացել, որ ևս 15 միլիոն դոլար էլ մինչև տարեվերջ ուղղեն առողջապահական, տնտեսական ոլորտի ստարտափերներին:

Էմմա Առաքելյան (Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր) - 15 միլիոնը հենց հիմա գործարքի փակման փուլում են, կարող են փակվել 2022-ին, բայց մեծ տեմպերով աշխատում ենք մեր ստարտափների հետ: Հիմնական ընտրության նպատակն է, որ գտնենք այնպիսի նորարարություններ, որոնք կարող են աշխարհում փոփոխություններ բերել: Եվ կարող եմ ասել, որ ունենք նման ընկերություններ Հայաստանում: Նորարարությունների ինդեքսը ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն 2011 թվականից բավականին բարձր մասնակցում է նորարարության մրցույթներին, նորարարության արդյունավետությամբ մեծ ցուցանիշ ունի:

«Օրիոնի» Նյու Յորքի և Երևանի թիմերի նախագծերում 75 ընկերություն կա, 35-ը՝ հայկական ստարտափ է: Միջազգային փորձագետների աջակցությամբ ստարտափները Սիլիկոնյան հովտից նաև մեր երկիր ներդրումներ են բերում: Գաղափարից արտադրանք հասնելու ճանապարհին նաև դասընթացների կմասնակցեն:

Դիանա Արզումանյան (Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն) - BAJ աքսելերատորի հետ իրականացնում ենք Արմինիան Քոդ Աքադեմիի հետ համատեղ: Նպատակը Սինյոր մասնագետների պատրաստելն է մեր ապագա Յունիքորնների համար:

5-ամսյա անվճար դասընթացը նաև հայկական տեխնոընկերություններն են ֆինանսավորում: Մեքենայական ուսուցման ապագա բարձր որակավորում ունեցող ծրագրավորողներին կընտրեն մինչև դեկտեմբերի վերջ: Դասընթացից հետո լավագույնները կընդունվեն աշխատանքի:

Դիանա Արզումանյան - 2022-ին մտածել ենք իրականացնենք Օրիոն սամիթ, որին կմասնակցեն մեր ապագա Յունիքորնների հիմնադիրները, կպատմեն իրենց հաջողության պատմությունը: Մտածել ենք, որ լինի նաև յոբ ֆեյր, տարբերակները քննարկում եք:

Ապագա բարձրակարգ ծրագրավորողների ու հայկական տեխնոհամայնքին միավորելու համաժողովը խոստանում են կազմակերպել 2022-ի հունիս-հուլիսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում