ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել՝ ևս մեկ հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը

ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել՝ ևս մեկ հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ չի առաջադրել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ընթացքում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։

«Քանի որ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր ներկայացրել «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջով, դա անցել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Ես հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդակցություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղն իրենց թեկնածուի քննարկում կազմակերպելու։ Քանի որ այսպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր ես մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ  մեր խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել, որպեսզի նորից հնարավորություն տանք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ գան կոնսենսուսի»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ եթե «Հայաստան» խմբակցությունը դա չանի, ապա իրենք հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց թեկնածուին կներկայացնեն։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում