Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1568 խախտում

ԼԼիլիթ Սեդրակյան

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Դեկտեմբերի 13-20-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1568 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 254 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 337 անձ։ 120 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ առանց համարանիշերի, 2-ը՝ փոխարինված համարանիշերով, 2-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 26-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 154-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ 

Բացի դրանից՝ պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 37 անձի՝ հայտնաբերելով 8 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում