Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

«Արթիկ» ՔԿՀ-ի փշալարերի վրա հայտնաբերվել է փաթեթ՝ արգելված իրերով

«Արթիկ» ՔԿՀ-ի փշալարերի վրա հայտնաբերվել է փաթեթ՝ արգելված իրերով

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակում ծառայություն իրականացնող ծառայողը զեկուցել է, որ արտաքին պահպանության 2-րդ տեղամասի պարսպին է մոտեցել անհայտ անձ և կատարել ներնետում հիմնարկի բնակելի գոտի։ Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ՝ կախված հիմնական պատի փշալարից։ Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա է եղել 3 բջջային հեռախոս։

Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են վերոնշյալ տարածքի կրկնակի տեղազննում։ Արդյունքում բնակելի գոտու տարածքից հայտնաբերվել է պոլիէթիլենային ևս մեկ փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս և 1 բաժանորդային քարտ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում