ԳԳայանե Թամամյան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով

Դեկտեմբերի 22-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Դեկտեմբերի 20-22-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ը աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևանում՝ դեկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում