ԱԱրսեն Մկրտչյան

Վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2021 թվականի դեկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 614 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք:

 

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:
 
Աշխատանքներն այս ուղղությամբ արդյունք չեն տվել: Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո՝ մինչ օրս, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

 

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 10 ելք։
Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 8 կանչերի։

 

Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում