Շոտլանդիայի հանրաքվեին Ստեփանակերտում կհետևեն սեփականի պես

Շոտլանդիայի հանրաքվեին Ստեփանակերտում կհետևեն սեփականի պես

Անցնող շաբաթ Արցախը հերթական  փոքր, բայց հաստատուն քայլն արեց դեպի միջազգային ճանաչում:  Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հակամարտության կարգավորման միակ հիմք համարում հենց այդ իրավունքի իրացումը:

Ամբողջ մոլորակում ժողովուրդների ինքնորոշման իրավունքն սկսում է գերակայել տարածքային ամբողջականությանը: Եթե իրավունքների առումով գերակայությունը տրվում է մարդուն, և նա իրավասու է տնօրինել իր կյանքն այնպես, ինչպես կամենում է՝ ընտրել կրոնը, որը ցանկանում է, արտահայտել կարծիք, որն իրենն է, փայփայել գաղափարներ, որոնք ընդունում,ապա ինքնաբերաբար շեշտադրվում է նաև առանձին վերցրած ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այն միևնույն ազգության մարդկանց հանրույթի հիմնական իրավունքը պետք է լինի:

Հաջորդ շաբաթ ինքնորոշման իրավունքը չափազանց կարևոր քննություն պետք է հանձնի, որից հետո ժողովուրդների՝ իրենց ապագան տնօրինելու իրավունքի իրացումը օրինաչափություն դառնալու ճանապարհին հերթական քայլը կանի: Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիան անկախության հանրաքվե կանցկացնի: Ստեփանակերտում դրան հետևելու են սեփականի պես:

Մանրամասները՝տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում