ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հայտնում է The Sydney Morning Herald-ը։

Նրա խոսքով՝ Ավստրալիայի իշխանության ներկայացուցիչները Պեկին չեն մեկնի, սակայն ավստրալացի մարզիկները ներկա կլինեն միջազգային մրցումներին։ Խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը չի մեկնի Օլիմպիական խաղերին, բայց ամերիկացի մարզիկներին թույլատրվել է ինքնուրույն որոշումներ կայացնել խաղերին մասնակցելու վերաբերյալ։

Չինաստանի Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նոր Զելանդիան, իսկ Մեծ Բրիտանիան վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչակազմի ներկայացուցիչներին:

Ըստ պարբերականի, քննարկվող տարբերակներից մեկը նախարարների և այլ պաշտոնյաների՝ Պեկին մեկնելուց հրաժարվելն է, սակայն երկիրը կարող է պաշտոնապես ներկայացնել Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլայն Ուիլսոնը։

Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է քաղաքական չեզոքություն պահպանել։ ՄՕԿ-ը բացատրել է, որ խաղերին պետական ​​պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում