Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել և սպանել Ճարտար քաղաքի բնակչին. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախի՝ այսօր մոլորված քաղաքացուն ադրբեջանցիները սպանել են: Այս մասին հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները չեզոք գոտուց Սեյրան Սարգսյանին տեղափոխել էին իրենց վերահսկողության տարածք: Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

1956 թվականին ծնված Սարգսյանը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր և չեզոք գոտում էր հայտնվել անասուններին արածեցնելիս: Դեպքի մասին հաղորդվել էր ռուս խաղաղապահներին:

Բանակցություններ էին ընթանում հովվին հայկական կողմին վերադարձնելու համար: Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սպանել են 65-ամյա տղամարդուն: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում