ԳԳևորգ Թոսունյան

Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել. նախորդ ամիսների համեմատ այդ թիվը ռեկորդային է. Արցախի նախագահ

Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել. նախորդ ամիսների համեմատ այդ թիվը ռեկորդային է. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին:

 
«Հարգելի՛ հայրենակիցներ, հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։

 

Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։

 

Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում