ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանը պաշտոնից ազատել է Թուրքիայի ֆինանսների նախարարին

Էրդողանը պաշտոնից ազատել է Թուրքիայի ֆինանսների նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ  է արել ֆինանսների նախարար Լութֆի Էլվանին։ Նախագահի հրամանագրում նշված է, որ Էլվանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նա ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ.-ից:

Էլվանին կփոխարինի Թուրքիայի ֆինանսների նախկին փոխնախարար Նուրեդդին Նեբաթին։ Նա Էրդողանի առաջ մղած ցածր տոկոսադրույքների քաղաքականության վճռական կողմնակից է: Նեբաթիի խոսքով՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը «մանիպուլյատիվ հարձակում» է, և երկարաժամկետ հեռանկարում այն տնտեսությանը վնաս չի հասցնի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում