ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված բնակիչների հետ

ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված բնակիչների հետ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ։ Զրույցի ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին առավել մանրամասն տեղեկացել է անհատների և համայնքների վրա անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքների ու նրանց առջև ծառացած ներկայիս մարտահրավերների մասին:

 

«Հուզիչ էր հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ: Ես երախտապարտ եմ նրանց պատմությունները լսելու, նրանց հարցեր ուղղելու և փորձառություններն ավելի լավ հասկանալու հնարավորության համար: Մարդիկ, որոնց հետ հանդիպել եմ, օգնություն են ստանում և ժամանակավորապես բնակվում են Մեծամորի համայնքային կացարանում: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարողացել է նրանց աջակցել շատ դժվար պահին»,- ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։
 

 

Անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ԱՄՆ կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին՝ լուծելու ի հայտ եկող խնդիրները՝ տրամադրելով հագուստ, սնունդ և ապաստան:

 

 
2020 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ անցյալ տարվա ռազմական գործողություններից տուժածներին աջակցելու համար:
 
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում