Հայկական կողմը երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չի թիրախավորում. պաշտոնական Ստեփանակերտը հերքում է

Հայկական կողմը երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չի թիրախավորում. պաշտոնական Ստեփանակերտը հերքում է

Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր հայկական կողմից կրակ է բացվել իրենց բնակավայրերի ուղղությամբ: Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտները,-«Արմենպրես»-ին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե Ադրբեջանը չէ հրադադարի ռեժիմը խախտողը, ապա ինչու չի համաձայնում, որ սահմանին դիտորդների թիվն ավելանա:

«Ադրբեջանը վարում է նենգ քաղաքականություն՝ գրեթե միշտ բնակավայրերի մոտ տեղակայելով իր ստորաբաժանումները, հրետանին, որտեղից էլ կրակում է մեր դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չի թիրախավորում: Եթե ռազմական օբյեկտները շատ մոտ են ասենք հիվանդանոցին, ապա մենք չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանը պարզապես ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ կերպ արդարանալ»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում