ՀՀայկարամ Նահապետյան

Վերադարձվել է մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Արցախի քաղաքացին. Արցախի ԱԱԾ

Վերադարձվել է մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Արցախի քաղաքացին. Արցախի ԱԱԾ

Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել 23.11.2021 թ. մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու՝ ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին, ընթանում էին բանակցություններ Մուսայելյանին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյանին (ծնվ. 2000 թ.) և Արեն Ժիրայրի Արամյանին (ծնվ. 1993 թ.):

Իր հերթին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Արեն Արամյանը ՀՀ ԶՈւ զինծառայող է, որը նոյեմբերի 16-ին վիրավորվել է մարտական դիրքում:

«Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում