ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները տեսակապի միջոցով կհանդիպեն նոյեմբերի 26-ին

Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները տեսակապի միջոցով կհանդիպեն նոյեմբերի 26-ին

Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Վան Իի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին տեսակապի միջոցով: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Դիվանագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային հրատապ հարցերի վերաբերյալ:

Լիցզյանը նշել է, որ սպասվող հանդիպմանը Չինաստանը հույս ունի ընդլայնել հաղորդակցությունը, ամրապնդել փոխվստահությունը, հասնել համաձայնության Ռուսաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև դրական ազդակներ հղել աշխարհին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում