ՀՀայկարամ Նահապետյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցցանցերում Արցախի քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցցանցերում Արցախի քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:

 

«Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:

 

Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:

 

Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք Արցախի ԱԱԾ»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում