ՄՄուշեղ Իսախանյան

Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Վերսկսվել են Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որ դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում:

 

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

 

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

ԱԻՊԾ-ն հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում