ԳԳոհար Սարգսյան

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը:

 
«Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին: Ի լուր մեր հայրենակիցների՝ ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:
 
Վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:
 
Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:
 
Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում