Արցախում աճյունների որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են

Անցած մեկ տարում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է 1697 աճյուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։









