Արցախը մաս-մաս զավթելու Ադրբեջանի քաղաքականությունը պատասխան գործողություններ է պահանջում

Արցախը մաս-մաս զավթելու Ադրբեջանի քաղաքականությունը պատասխան գործողություններ է պահանջում

«Ադրբեջանը չպետք է օկուպացված պահի Արցախի տարածքների թեկուզ մի մասը»,- Երևանում այսօր ասել է ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Արցախը մաս-մաս զավթելու Ադրբեջանի քաղաքականությունը, նրա համոզմամբ, պատասխան գործողություններ է պահանջում: Հայկական զենիթահրթիռային համալիրը խոցելու վերջին դեպքը վկայում է, որ այդ պետությունը մտադիր չէ կանգ առնել: Փորձագետը նկատել է՝ ապրիլյան պատերազմը չէր լինի, եթե հայկական կողմի սպառազինությունը ավելի շուտ համալրվեր: Նրա համոզմամբ, ուժերի հավասարակշռությունը վերականգնվեց հայկական կողմին մարտական անօդաչուներ, Իսկանդեր համալիր, Ուրագան, Սոլնցեպյոկ համակարգերի մատակարարմամբ: Բայց խաղաղությունը կերաշխավորվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը իրեն անպատիժ չզգա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում