ՎՎարդուհի Հարությունյան

Լուկաշենկոն Պուտինին խնդրել է, որ Ռուսաստանը միանա «միութենական սահմաններին» հերթապահությանը

Լուկաշենկոն Պուտինին խնդրել է, որ Ռուսաստանը միանա «միութենական սահմաններին» հերթապահությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանին խնդրել է միանալ հերթապահությանը «Միութենական պետության» սահմաններին, փոխանցում է БЕЛТА-ն:

Նախարարների խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ նա պատմել է, որ ՌԴ նախագահի միջոցով այդ երկրի պաշտպանության նախարարությանը խնդրել է, որ Ռուսաստանը ներգրավվի «Միութենական պետության» սահմաններին իրականացվող հերթապահությանը:

Լուկաշենկոն նշել է, որ անհրաժեշտ է մշտապես վերահսկել իրավիճակը սահմանին։ Նրա խոսքով՝ ռուս և բելառուս զինվորականները պետք է վերահսկեն «Բալթյան երկրներ-Լեհաստան-Ուկրաինա օղակը»:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր, որ պաշտպանության նախարարությանը պետական անվտանգության կոմիտեին և սահմանապահ ծառայություններին հանձնարարել է հետևել ՆԱՏՕ-ի և Լեհաստանի զորքերի տեղաշարժին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում