Հայաստանի հանրապետական կուսակցությունն ամփոփել է 2014-ի աշխատանքը

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ամփոփել է 2014-ի աշխատանքը

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտին կուսակցության մամուլի խոսնակը ներկայացրել է անցնող քաղաքական տարվա ձեռքբերումներն ու կորուստները, խոսել 2015-ի անելիքներից:

Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է մի քանի կարևոր ուղղություններ`   նշելով, որ Մեծ եղեռնի 100-ամյակի տարում Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգայնացման, ինչպես  նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը:

Հանրապետության Նախագահի գլխավորությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն արձանագրել է՝ անցնող տարին դժվարին ու հագեցած էր՝ նվաճումներով, կորուստներով ու նաեւ թերություններով: Հանրապետականը, ըստ կուսակցության մամուլի խոսնակի, տարին ավարտում է որպես Հայաստանի առաջատար քաղաքական ուժ:

Տեսանյութը` շուտով 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում