Նոյեմբերի 10-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Ասատրյան

Պաշտպանության նախարարությունը հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը:

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հաստատել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դատապարտել է Արցախում քաղաքացիական անձի սպանությունը:

Հակառակորդի կողմից Խաչիկ գյուղի բնակչին սպանելու փորձի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել:

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ:

Ռուսաստանի և Ֆրանսիայի Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները Փարիզում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը:

Հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն միջազգային ճանաչման պարագայում. Արցախի ԱԺ խմբակցություններ:

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով:

Արձանագրվել է կորոնավիրուսի 1675 նոր դեպք, առողջացել է 1277, մահացել 69 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում